Իմ գրքերի մասին

Իսահակը և հին ամրոցի բավիղները

ՓԱԽՈՒՍՏ ՏՆԻՑ
Ավարտվող տասնիններորդ դարի ամռան վերջին օրը մոտենում էր
երեկոյին: Փոքրիկ Իսահակը, մնալով առանց մեծահասակների հսկո-ղության,
թաքուն հեռացավ Ավետարանոց* գյուղի ամենամեծ տան ըն-դարձակ գավթից: Մինչև
սպասավորուհիները փորփրում էին μանջա-րանոցի թմμերը, տատն ու պապը տանը
հուզմունքով, μայց կամացուկ
վիճում էին ինչ-որ μանի մասին, իսկ մայրը կերակրում էր նորածին եղ-μորը,
Իսահակը դուրս թռավ երկաթե μարձր դարպասից.

– Փախա¯: Հա¯-հա-հա: Փախա¯: Եվ, կարծես թե` տանը ոչ ոք չնկա-տեց իմ
փախուստը: Իսկ հիմա` առա°ջ:
Իսահակը սլանում էր, և նրա երկնագույն վերնաշապիկը սրընթաց
թռչնի թևերի նման ծածանվում էր քամուց: Վեցամյա տղայի (այս ձմեռ
լրանալու էր նրա յոթ տարին) աչքերը փայլատակում էին չարաճճի ու-րախությամμ:
Նա ամենևին չէր ցանկանում հետ նայել` համոզվելու
համար, որ իր փախուստն աննկատ է մնացել:
Իսահակի հանդուգն ու փոքր-ինչ անխոհեմ մտահղացման հաջորդ
քայլն էր` իր հետ տանել մտերիմ ընկերոջը, ով ապրում էր գյուղի ներ-քին
թաղում: Մտահղացումը հանդուգն էր այնքանով, որ տղան փախել
էր առանց մեծահասակների թույլտվության: Իսկ անխոհեմ էր, որովհետև
Հակոμը` իր ամենամտերիմ ընկերը, գաղափար անգամ չուներ, որ այս-օր իրենց
փախուստ էր սպասում դեպի այնտեղ… անտառ… խորհրդա-վոր վայրեր:
– Վազի°ր, Իսահակ: Վազի°ր,– մտովի իրեն շտապեցնում էր տղան:
Հետևում թողնելով հին ամրոցն ու կլոր երկվորյակ աշտարակների
փլատակները` Իսահակը դուրս եկավ գյուղի վերին ու ներքին թաղերը
միացնող ճանապարհի վրա: Այստեղ հաճախակի կարելի էր հանդիպել
համագյուղացիներին: Եվ, որ իրեն չնկատեն, փոքրիկ տղան որոշեց շա-րունակել
վազքը` գետնին կռանալով: Բայց այդպիսի անհարմար վիճա-կով վազքն այլևս չէր
կարող արագ լինել: Բացի այդ` նա սկսեց նման-վել այն զվարճալի գազանիկներին,
որոնք թափառական ծաղրածունե-րի հետ ելույթ էին ունենում Շուշի քաղաքի
շուկայի հրապարակում:
Իսահակը շատ էր սիրում կապիկներին: Նայելով նրանց ծիծաղա-շարժ դնչիկներին`
նա միայն մեկ μան էր երազում. արձակել պարանը,
μռնել թաթիկը` որպես ընկերոջ, և իր հետ տանել տուն: Նա ուզում էր
ապրել կապիկների հետ, ընկերություն անել ու միասին ուրախանալ,
*Ավետարանոց– μնակավայր ԼՂՀ Ասկերանիշրջանում, ժամանակին Ղարաμաղիհինգ
մելիքություններից մեկի` Վարանդայիմայրաքաղաքն էր:
μայց այս պահին նմանվել նրա±նց` ո°չ, նման μան ինքը μնավ չէր ցան-կանա:
Ուստի տղան կրծքից քիչ ներքև սեղմեց կախ ընկած ձեռքերը,
որոնք արդեն երկարել էին իր կծկված իրանից.
– Այդ մակակների թաթիկներն են, որ կախ են ընկնում համարյա
գետնին: Իսկ ես մակակ չե°մ:
Իսահակը դեռ պիտի կարևոր մի խոչընդոտ էլ հաղթահարեր. նա
չպետք է աչքին ընկներ իր հորը, ով աշխատանքից հետո հենց ա°յդ ճա-նապարհով
էր, ձի հեծած` տուն վերադառնում:
Ճանապարհին ձիավորներ չէին երևում: Ոտքով անցավ միայն մի
գյուղացի` մի կապուկ ցախ մեջքին, մեկ էլ` երկու հարևան պառավ նստած
էին իրենց դարպասի մուտ և շուղերով գործում էին գույնզգույն μրդե
գուլպաներ: Բոլորն էլ, իհարկե, նկատեցին Իսահակին: Փոքրիկ կծկված
վազորդը չխուսափեց նաև` մետաղե շուղերով համաչափ թխկթխկաց-նող տատիկների
սրատես հայացքից:
– Արո°ւս, մի տե°ս երեխային: Ինչ մե¯ղք է: Երևի` փորիկն է ցավա-ցել,–
կարեկցաμար ասաց նրանցից մեկը:
– Հա¯-ա, երևում է` արտաքնոց է շտապում,– եզրակացրեց մյուս
ամենագետ պառավը` հայացքով հետևելով հեռացող տղային:
Հանկարծ Իսահակը, առանց մեջքն ուղղելու` փոքր-ինչ դանդա-ղեցրեց քայլերը, և
հետո` գրեթե կանգ առավ.
– Իսկ եթե իմ ընկեր Հակոμը հանկարծ տանը չլինի±: Չէ± որ նա մի
կարգին տեղյակ չի իմ գաղափարի` հին սրμավայրի փլատակների այ-ցելության
մասին: Բայց, մյուս կողմից` էլ որտե±ղ պետք է նա լինի: Այ-նուամենայնիվ, ես
պիտի նրան նախազգուշացնեի մեր փախուստի
մասին: Դե°, լավ, ոչի°նչ: Ա°յ, հիմա նա ամեն ինչ կիմանա: Պետք է շտա-պեմ,
թե չէ, մեկ էլ տեսար` վրա հասավ երեկոն:
Իսահակը գլուխը թափ տվեց` հեռու վանելով կասկածները, և շարու-նակեց իրվազքը.
– Հակոμն անպայմա°ն պետք է տանը լինի: Ես մենակ չեմ գտնի դեպի
հին տաճարի փլատակները տանող ճանապարհը, իսկ ընկերս ինձանից
ավելի հաճախ է այնտեղ եղել: Չէ± որ նա ամμողջ երկու տարով մեծ է
ինձանից: Ուրեմն` նա ավելի շուտ կգտնի այն սուրμվայրերը, որոնք
պահպանում է Գայանե օրիորդի հոգին: Եվ չէ± որ նրան շատ ավելի
հեշտ կլինի տեսնել հին տաճարն այնտեղ աճող μարձր ծառերի հետևում:
Իսահակը պատկերացրեց այդ ծառերը, որոնք կարծես խոնարհվել
էին հին փլատակների առջև` թաքցնելով հինավուրց տաճարն օտար և
անկոչ աչքերից: Միայն ուշ աշնանը, երμդեղնակարմիր տերևները
թափվում էին գետին, հստակ երևում էին լքված շինությունների ուր-վագծերը:
Այդժամ μացահայտվում էր այս վայրի ողջ գեղեցկությունը,
ընդ որում` պահ անգամ չկորցնելով իր կախարդական խորհրդավո-րությունը:
Գլխավոր սրμավայրի դեռ մատույցներում Նորին մեծություն
ժամանակը սուրμքարերի մի մասը ցիրուցան էր արել անտառով: Բա-վական մեծ
չափերով կիսակլոր, անողորկ, սև քարերը կարծես աճում
էին հենց մայր հողից ու ոչնչով չէին մատնի իրենց խորհրդավորությու-նը, եթե
չլինեին դրանց առջև ընկած, չգիտես ում վառած մոմի ճրագ-ների մնացորդները:
Անցած աշնանը տղան հոր հետ երկար թափառում էին այնտեղ` չնկա-տելով մութն
ընկնելը: Փոքրիկ Իսահակն ուշադիր լսում էր հոր պատ-մությունները դեռ
հնադարյան ժամանակներում քարերին փորագրված
առեղծվածային պատկերների մասին: Ավերակների վեհությունն ու լռու-թյունը
խթանում էին տղայի երևակայությունը: Մերթ` սառնամանիքա-յին ձնափաթիլների
նմանվող, մերթ` սուր դաշույններ հիշեցնող երկար
խաչերն ասես մխրճվում էին գլխի մեջ ու հանգիստ չէին տալիս:
Գյուղի ծերերը պատմում էին, թե` սուրμքարերը պահպանում է մոտ
երկու հարյուր տարի առաջ այստեղ ապրած իշխանադուստր Գայանե-ի հոգին: Նրա
հայրն էր տեղի մելիքը, ով տիրում էր Ղարաμաղի ամե-նամեծ մելիքությանը, որի
մայրաքաղաքն էր Ավետարանոցը: Դա հենց
ա°յն գյուղն էր, որտեղ ապրում էր մեր փոքրիկ հերոսը` Իսահակը: Այն
ժամանակներում մելիքության մայրաքաղաքը զորեղ էր և հարուստ:
Բայց հարևանների մշտական ասպատակություններն ու երկպառակու-թյուններն
ավերեցին երμեմնի հզոր ամրոցն ու վեհասքանչ պալատնե-րը, որտեղ այլևս ոչ ոք
չէր μնակվում: Մայրաքաղաքը, ինչպես և` ամ-μողջ մելիքությունը, անկում ապրեց:
Իսկ փորձանքն եկավ այն օրը, երμամրոցի պատերին մոտեցավ
թշնամի μանակը: Զորքը գլխավորում էր մի տարեց խան, ով երազում
էր ամրոցը նվաճելու մասին: Մելիքի դստեր գեղեցկության մասին լսե-լով` խանը
որոշեց տիրանալ դեռատի աղջկան: Սակայն գեղեցկուհի
Գայանեն լսել անգամ չէր ցանկանում օտարերկրյա գոռոզ ծերունու
մասին: Տեղի ունեցավ ծանր ճակատամարտ, երկու կողմից էլ շատ ար-յուն թափվեց:
Գայանեին հաջողվեց ապաստանել վանքում, որտեղ իր
մնացած կյանքը նվիրեց μարի գործերին. նա խնամում էր հիվանդնե-րին,
երեխաներին գիր սովորեցնում, թշվառականներին հաց μաժա-նում: Գյուղացիները
սիրով այցելում էին օրիորդին ու նրանից օգնու-թյուն, խորհուրդ և սփոփանք
հայցում: Նրանք գիտեին, որ Գայանեն
կօգնի իրենց ու ոչ մեկի չի նեղացնի: Իսկ երμնա ավարտեց իր երկրա-յին
կյանքը, ողջ շրջակայքում տարածվեցին լուրեր, որոնք վերածվե-ցին
առասպելների` ամռան գիշերներին վանքի ավերակների մոտեր-քում հայտնվող
Գայանեի μարի հոգու մասին:
Ասում էին, թե` որոշ գյուղացիների, ում μախտը μանել է, նույնիսկ
հաջողվել է հանդիպել Գայանե օրիորդի հոգու հետ: Եվ եթե մարդը μա-րի էր և
դուր էր գալիս հոգուն, ապա ուրվականը կարող էր կատարել
նրա ցանկությունը, միայն թե` պետք էր մի լա¯վ խնդրել:
– Ես անպայմա°ն դուր կգամ իշխանադստերը,– որոշեց փոքրիկ
Իսահակը` վազքի ընթացքում ուղղելով իր μաց շագանակագույն մա-զերի կամակոր
փունջը:
Ճիշտ է` տղայի ականջները ցցված էին, նա փոքրահասակ էր ու նի-հար, μայց,
փոխարենը` արտասովոր աչքեր ուներ: Հատկապես ար-տասովոր էր նրա ոչմանկական,
իմաստուն և խոհուն հայացքը:
Մի անգամ նույնիսկ իր ավագ ընկերը` կլորաչյա Հակոμը, ով ար-դեն երկու տարի
է, ինչ դպրոց էր գնում ու կարողանում էր կարդալ
(ճիշտ է` առայժմ միայն μարակ գրքեր, μայց սկզμի համար դա արդեն
իսկ մեծ գործ էր), նկատեց. ՙԻսահա°կ, դու քեզ լավ կզգաս դպրոցում՚:
ՙԱյդ ինչո±ւ՚,– զարմացավ փոքրիկ Իսահակը, ով պարզապես չէր համ-μերում
հնարավորինս շուտ գնալ դպրոց` մի ձեռքով գրքերը, իսկ մյու-սով` թանաքամանով
փոքրիկ տոպրակը μռնած: Իսկ ի±նչը կարող է լի-նել ավելի հիասքանչ այն պահից,
երμգրչածայրը հպվում է թղթի սպի-տակ թերթին, և երկար գրիչը պատկերում է
ցանկացած μառեր, նույ-նիսկ` քո սեփական անունը: ՙԼսի°ր, Իսահակ, ա°յ` մեր
ուսուցիչ Սարգս-յանը հարցման ընթացքում կուզենա քեզ ինչ-որ μան հարցնել.
դե°, որ-պեսզի ստուգի, թե տանն ինչպե°ս ես դասը սովորել: Իսկ դու կնայես
ու-սուցչին քո խելացի աչքերով, և նա միանգամից կորոշի, որ ամեն ինչ
գիտես, և է°լ չի ստուգի քեզ: Այդպես կարելի է պարապմունքներին հան-գիստ
նստել ու տանը դասեր չսովորել՚: Բայց փոքրիկ Իսահակն այն-քան էլ լավ չէր
հասկանում, թե ինչո±ւ է այդքան վատ` ՙտանը դասերը
սովորելը՚: Այդ հարցին ի պատասխան` Հակոμը միայն ձեռքը թափ
տվեց, իսկ հետո մրթմրթաց` դժգոհ մեծահասակների ձայներանգը
նմանակելով. ՙԱ°յ, կմեծանաս ու կիմանաս, թե դա ի°նչ է՚:
Ավելորդ է ասելն անգամ, թե ինչքա°ն էր հոգնել Իսահակն այդ
կարծրացած արտահայտությունից, որը հաճախ կրկնում էին μոլոր
նրանք, ովքեր իրենից μարձրահասակ էին, տարիքով էլ` ավելի մեծ.
– Երևի թե` ես հենց որ չափահաս դառնամ, μոլոր այդ գիտելիքնե-րը միանգամից
կթափվեն ինձ վրա` ինչպես քարերի փլուզումը լեռնե-րում: Կգլորվեն վրաս`
դադար չտալով, և անպայման կճզմեն: Միայն
թե` դիմանամ ու կարողանամ ապրել: Եվ այդժամ ո°չ մի խոհուն կամ
խելացի աչքեր ինձ չեն օգնի,– այսպես էր նա երμեմն ծաղրում սեփա-կան վիճակը`
իրեն պատկերացնելով մի քանի տարվա ընթացքում կու-տակված իր μոլոր հարցերի
պատասխանների կույտի տակ թաղված:

  • * *
    Կողքի նեղլիկ փողոցը թեքվելով` Իսահակը կանգ առավ իր ավագ
    ընկերոջ տան առջև: Կամացուկ, որպեսզի մեծահասակներից ոչ մեկի
    աչքին չընկնի, նա կիսաμաց արեց դարպասը: Գավթում, որի մեջտե-ղում թթենի էր
    աճում, ոչ ոք չկար: Անզμաղ էին և լայնասաղարթ ճյուղե-րի ստվերում դրված
    աթոռները: Ոտքի մատների վրա գաղտագողի
    քայլելով` տղան թաքնվեց թթենու հաստ μնի հետևում ու սկսեց սպա-սել Հակոμի
    երևալուն: Ժամանակն անցնում էր, րոպեները թռչում էին,
    իսկ ընկերը չկար ու չկար: Փոքրիկ տղան նյարդայնացավ ու սկսեց
    մատներով թխկթխկացնել ծառի կեղևը` վախեցնելով ջահել փայտփո-րիկին, որն
    այնտեղ որդեր էր կտցում: Թռչունը գլխապատառ թռավ-ան-ցավ հարևանի ծառիվրա,
    որը նույնքան μարձր էր և μարի` կիզիչ ամ-ռանը շատ ստվեր ու կեր էր տալիս:
    Կարմրագլուխ փայտփորիկը շվա-րեց և, փոքր-ինչ դառնացած` նկատեց. ՙԱյդ
    երμվանի±ց է, որ տղանե-րը թխկթխկացնում են կեղևը: Մի±թե նրանք նույնպես
    սկսել են որդերով
    սնվել՚:
    Վերջապես` պատշգամμում ինչ-որ մեկը երևաց: Հակոμի ավագ
    քույրն էր` դուրեկան Լուսինեն: Շրջազգեստները և գոգնոցը խշխշաց-նելով` նա
    անշտապ իջնում էր վերին հարկից գավիթ:
    – Ողջո°ւյն, Լուսինե: Կարո±ղ ես Հակոμին կանչել,– կիսաշշուկով
    հարցրեց փոքրիկ տղան` հապճեպորեն թողնելով իր թաքստոցը:
    Միայն մեկ, μայց շատ երկար թռիչք գործելով` Իսահակը ներկայա-ցավ իր ընկերոջ
    μարձրահասակ քրոջ առջև:
    – Ողջո°ւյն, Իսահակ ջան: Չե°մ կարող,– պատասխանեց նրան μա-րեկազմ աղջիկը`
    դանդաղորեն հյուսելով իր երկար, մինչև գոտկատե-ղը հասնող ծամը:
    – Ինչպե±ս թե` չես կարող,– շշմեց Իսահակը,– եղμայրդ ինձ սաստիկ
    կերպով պետք է: Լուսինե ջան, խնդրո°ւմ եմ` կանչի°ր նրան,– թախան-ձագին
    կրկնեց տղան:
    Նա կամաց էր խոսում, որ տնեցիներից ոչ մեկն իր ձայնը չլսի:
    – Չե°մ կարող,– պատասխանեց աղջիկը. նրա ձայնում, հասկանա-լի չէ`
    խստությո±ւն կար, թե± կամակորություն:
    – Այդ ինչո±ւ չես կարող,– տարակուսում էր տղան` չհասկանալով իր
    ընկերոջ սովորաμար սիրալիր քրոջ կամակորությունը: ՙԳուցե ինչ-որ
    թթու μա±ն է չափից շատ կերել` կանաչ սալոր կամ խակ խաղող: Ահա
    և` ինքն իրեն նման չէ և, կարծես` խոսելն էլ է մոռացել՚,– մտքում են-թադրեց
    տղան:
    – Իսահա°կ, իսկ դու չե±ս կռահում, թե` ինչո°ւ,– անշտապ ծոր տվեց
    Լուսինեն` ձեռքի կտրուկ շարժմամμծամը մեջքին գցելով:
    – Ո°չ, չեմ կռահում,– է°լ ավելի զարմացավ փոքրիկ տղան: Նա այն-քան
    զարմացավ, որ իր ունքերը թռան ճակատի ամենավերևը, իսկ
    սպիտակ, թափանցիկ ականջները գունափոխվեցին` դառնալով մուգ
    կարմիր:
    – Ախր, եղμորս պատժել են այսօր առավոտյան իր գործած հիմա-րությունների
    պատճառով. դե°, ձեր պարտեզներում: Ահա և` հայրս
    նրան արգելել է դուրս գալ տնից,– վերջապես արտաμերեց ընկերոջ
    քույրը:
    Ներքևի հարկից, որտեղ մառաններում ձմռան համար պահպանվում
    էին հացահատիկի, մուրաμայի, աղածոների պաշարներ և ուրիշ ամեն
    տեսակ ուտեստներ, կանանց ձայներ լսվեցին: Իսահակը գլխահակ
    շտապեց դեպի դարպասը: Նա չուզեց թանկագին ժամանակը վատնել
    Հակոμի պատժի չափի ու ժամկետի, պատժված ընկերոջ տրամադրու-թյան և նրա
    զայրացած հոր ինքնազգացողության մասին հարցուփոր-ձերին և նման այլ
    քաղաքավարությունների: Տղան մի ակնթարթում
    հայտնվեց ճանապարհին: Ճիշտ է` այդ կարճ ժամանակամիջոցում
    փոքրիկի աչքերի հայացքը հանդուգն-չարաճճիից փոխվեց մերժված-տարակուսածի:
    Իրենց տան դարպասի մոտ գուլպաներ գործող երկու
    տատիկներից մեկը նկատեց.
    – Արո°ւս, տես, կարծես թե` երեխայի փորիկի ծակոցներն անցել են,
    μայց տղան նորից տանջվում է ինչ-որ μանից:
    Գուլպայագործուհիների սուր աչքերը չկարողացան հաստատել,
    թե հատկապես ի°նչ ցավից էր տառապում փոքրիկ տղան այս անգամ:
    Եվ, իրո°ք, Իսահակը վհատված էր թվում` գլխում ժողովելով ցաքուցրիվ
    մտքերը, որոնք միաժամանակ տարμեր վայրերում էին` ծնողական
    տանը, իր պատժված ընկերոջ` Հակոμի և վաղուց անցած ժամանակ-ներում` օրիորդ
    Գայանեի հետ: Այդպիսի լարվածությունից տղայի աչ-քերը μոլորովին կորցրեցին
    ուշադրությունը, և նա մի քանի անգամ
    սայթաքեց` մինչև վազում էր սալարկված ճանապարհի սպիտակ սալե-րով ի վեր:
    – Խե¯ղճ Հակոμ: Նա պատժված է, իսկ ես մնացի մենակ: Ամեն ինչում
    ի°նքս եմ մեղավոր: Չէ± որ կարող էի ընկերոջս պատմել իմ մտահղաց-ման`Գայանե
    իշխանադստեր հոգին որոնելու մասին. դե°, թեկուզ` այ-սօր առավոտյան, երμմենք
    պարտեզն էինք մտել: Ախր, կարող էի ինչ-պես հարկն է պատրաստվել արշավին,
    հետս ուտելիք, կրակ վերցնել:
    Բայց մի±թե ես գիտեի, որ կկարողանամ տնից փախչել, և որտեղի±ց
    իմանայի, որ Հակոμին կպատժեն` մեր ՙպարտեզային՚ չարաճճիու-թյան պատճառով:
    Ինչպե±ս վարվեմ: Տո±ւն վերադառնամ: Իսկ իշխա-նադուստր Գայանե±ն: Ստիպված
    պետք է մենակ փնտրեմ դեպի սուրμ
    վայրերը տանող ճանապարհը, մենակ խնդրեմ μարի օրիորդին, որ կա-տարի մեր
    ցանկությունը: